Թուրքիան առիթը բաց չի թողնում սպառնալու և ահաբեկելու Արևմուտքին: Anadolu գործակալության տվյալով, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր սահմանները, այլև ՆԱՏՕ-ի:
«Թուրքիան՝ որպես Եվրոպայի և ահաբեկիչների միջև վերջին պատ, առաջնագծում է ահաբեկչության դեմ պայքարում: Թուրքիայի անվտանգությունը նաև ամբողջ Եվրոպայի, այդ թվում` ՆԱՏՕ-ի անվտանգությունն է»:
Անկարան մեկ անգամ ևս դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևը: