Իսրայելական հեռուստատեսության 13-րդ հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտն այս շաբաթ մտադիր է բանակցություններ վարել դատախազների հետ, որոնք զբաղվում են Նեթանյահուի կոռուպցիոն երեք գործերին վերաբերող այսպես կոչված «Գործ 4000»-ով:
Իսրայելի ոստիկանությունը վարչապետի դեմ հարուցել է պետական և ֆինանսական կոռուպցիայի 4 դեպք: Ըստ վերլուծաբանների, Նեթանյահուն այժմ մրցում է իր քաղաքական մրցակիցների հետ կաբինետ ձևավորելու համար, և կառավարությունում նրա մասնակցությունը կարող է ազդել կոռուպցիոն գործի ընթացքի, որոշ չափով նաև՝ նրա քաղաքական կարիերայի վրա: