Պակիստանում բողոքի ակցիաներն ավելի մեծ տարածում են գտնում՝ ընդգրկելով ամբողջ երկիրը: Հակակառավարական ցույցերին մասնակցող ընդդիմությունը պահանջում է կառավարության ղեկավար Իմրան Խանի հրաժարականը:
Պակիստանի արմատական ընդդիմադիր հոգևոր առաջնորդը երկրի վարչապետին երկու օր ժամանակ է տվել հրաժարական տալու համար: Հոգևոր առաջնորդը կառավարության ղեկավարին դավաճան ու խամաճիկ է անվանել ու հայտարարել, որ «Պակիստանի Գորբաչովը պետք է հեռանա»:
Ցուցարարները չեն ընդունում Պակիստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների արդյունքներն ու կասկածի տակ են դնում վարչապետի լեգիտիմությունը: