Պակիստանում ողբերգական դեպք է գրանցվել: Գնացքում բռնկված հրդեհի հետևանքով 62 մարդ է մահացել, իսկ տուժածների թիվը հասնում է 30-ի:
Հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է սննդի պատրաստման համար: Հրդեհը բռնկվել է գնացքի երեք վագոններում:
«Պայթել են գազի երկու բալոնները: Շատերը մահացել են գնացքից դուրս ցատկելու հետևանքով»,- հայտարարել է Pakistan Railways ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:
Նշվում է, որ գնացքը Կարաչի քաղաքից ուղևորվում էր Ռավալփինդի քաղաք: