Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին չի հապաղել անթաքույց հայտարարելու Ռուսաստանում ժողովրդական ապստամբության պայթյունի հնարավորության մասին:
«Այն հազվադեպ է պայթում: Դրա համար անհրաժեշտ է, որ ինչ-որ բան պատահի երեխաների հետ, կամ մարդիկ կորցնեն ամեն ինչ,- հիշեցնում է քաղաքագետը: - Բայց եթե այն պայթում է... »
Սատանովսկին Ռուսաստանում ժողովրդական ապստամբությունից միակ փրկությունը համարում է «մարդկանց մեջ մինչև այժմ պահպանված հիշողությունը հեղափոխության և դրա հետևանքների մասին»:
Քաղաքագետը նաև նախազգուշացնում է. «Դա առայժմ: Նրանք, ովքեր չեն ապրել ԽՍՀՄ-ի օրոք և դրա մասին հուշեր չունեն, այս «պատվաստանյութը» չի օգնի»: