Ռուսաստանը վերսկսում է Եվրոպայից ռադիոակտիվ թափոնների ընդունումը, որը դադարեցրել էր 10 տարի առաջ: Ուրանի թափոններն ակտիվ ներմուծվել են Ռուսաստան 2000-ական թվականներից: 2009-ին, էկոակտիվիստների ճնշման տակ մատակարարումը դադարեցվեց, երբ հայտնի դարձավ, որ նյութերը պահվում են ժանգոտված տարաներով բաց տարածքում: Ըստ տարբեր աղբյուրների՝ երկիրը կուտակել է մոտ մեկ միլիոն տոննա թափոն, և դրանց օգտագործման ծրագրեր առայժմ չկան: