Մի խումբ դանիացիներ եկել են 2800-ամյակից առաջ Երևանը նոր տեսքի բերելու:
Մի խումբ դանիացիներ եկել են 2800-ամյակից առաջ Երևանը նոր տեսքի բերելու: Նրանց արդեն հաջողվել է Նյու Յորքը, Կոպենհագենը, Ստոկհոլմը, Սան Ֆրանցիսկոն դարձնել ավելի հարմարավետ: Հերթը մեր մայրաքաղաքինն է: Խորհրդատուները մի քանի օր կշրջեն ու նոր առաջարկներ կանեն փողոցների, պուրակների տեսքը փոխելու համար: Հյուրերը արդեն զգացել են՝ Երևանն իր համը, հոտը, բնորոշ երանգներն ու ձայներն ունի: