Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ հոլանդական սենատի պատվիրակության այցը ծանրակշիռ ներդրում կունենա միջխորհրդարանական հարաբերությունները սերտացնելու գործում և տեսանելի արդյունք:
Խորհրդարանում է Նիդեռլանդների թագավորության Սենատի պատվիրակությունը՝ սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլի գլխավորությամբ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ ճեպազրույցում նա հույս է հայտնել, որ 2 շաբաթ անց կարևոր համաձայնագիր կկնքվի Հայաստանի եւ Եվրամիության ընդլայնված հարաբերությունների վերաբերյալ:
Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ հոլանդական սենատի պատվիրակության այցը ծանրակշիռ ներդրում կունենա միջխորհրդարանական հարաբերությունները սերտացնելու գործում և տեսանելի արդյունք:
Նիդեռլանդների թագավորության սենատի նախագահը հույս է հայտնել, որ
շնորհիվ իր զբաղեցրած դիրքի՝ Հայաստանը կդառնա կամուրջ Եվրամիության և եվրասիական երկրների միջև: