Մինչև դա նրանք նաև առանձնազրույց ունեցան՝ այցի ընթացքում կայացած բանակցությունները բնորոշելով՝ որպես նոր ազդակ հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Առաջին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին Բաղրամյան 26-ում այսօր առավոտյան հրաժեշտ տվեց նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչև դա նրանք նաև առանձնազրույց ունեցան՝ այցի ընթացքում կայացած բանակցությունները բնորոշելով՝ որպես նոր ազդակ հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ Մոլդովայի ղեկավարի այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների և գործակցության օրակարգը: Իգոր Դոդոնը եղել է Ազգային ժողովում, այսօր կհանդիպի վարչապետ Կարապետյանի հետ, այսինքն՝ հնարավորություն ունի բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու: