Երալաշ․ Մանկական ամենազվարճալի հաղորդման նոր ու դեռ չցուցադրված սերիաները Երևան է բերել անձամբ Բորիս Գրաչևսկին՝ ծրագրի հիմնադիրը:
Երալաշը հյուր է եկել «Արաբկիր» բուժկենտրոնի փոքրիկներին: Մանկական ամենազվարճալի հաղորդման նոր ու դեռ չցուցադրված սերիաները Երևան է բերել անձամբ Բորիս Գրաչևսկին՝ ծրագրի հիմնադիրը: Ասում է՝ երեխաներին լավ տրամադրություն պարգևելու ոչ մի առիթ բաց չի թողնում: