Լոռվա 13 գյուղ և Վանաձոր քաղաքը գրեթե ամբողջությամբ մնացել են առանց ջրի: Լուսաբացին Փամբակ-Վահագնաձոր գյուղերի արանքում ջրի բարձր ճնշման պատճառով «Նովոսելցովո» մայր ջրատարը պայթել է: Անմիջապես դադարեցվել է մատակարարումը: Դեպքի վայրում աշխատում են «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները: Դեռ չեն կարող ասել՝ երբ ջուրը կսկսի հոսել մայր խողովակով: