Վարչապետները առանձնազրույց կունենան, ապա կլինեն ընդլայնված կազմով բանակցություններ, կստորագրվեն փաստաթղթեր:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին կժամանի Հայաստան՝ Կարեն Կարապետյանի հրավերով: Վարչապետները առանձնազրույց կունենան, ապա կլինեն ընդլայնված կազմով բանակցություններ, կստորագրվեն փաստաթղթեր: Դաշնության վարչապետը կհանդիպի նաև նախագահ Սարգսյանի հետ: Իսկ հոկտեմբերի 25-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: