Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը:
Գիտական միտք, տեխնոլոգիական միջամտություն ու երկուսը կյանքի կոչող ֆինանսներ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովի բացմանը: Երևանյան միջազգային աշխատաժողովի հյուրերը երիտասարդ գիտնականներ են՝ աշխարհի բոլոր անկյուններից: