Ստեփանավանում քամին շրջել է 3 էլեկտրական սյուներ: Վնասվել է գազատար խողովակը: Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել:
Հանրապետությունում իրարանցում առաջացրած փոթորիկը գիշերը փչել է շատ ուժեղ, տարբեր շրջաններում վնասներ հասցրել: Իջևան-Դիլիջան ճանապարհին ծառը տապալվել է ու մի քանի ժամով երթևեկությունը դարձրել միակողմանի: Փրկարարները կտրել, հեռացրել են ճանապարհից: Ստեփանավանում քամին շրջել է 3 էլեկտրական սյուներ: Վնասվել է գազատար խողովակը: Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել: Փրկարարներին հաջողվել է մարել:
Կարևոր տեղեկություն վարորդների համար: Ձյան պատճառով բեռնատարների համար փակվել է Վերին Լարս տանող ճանապարհը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կապի մեջ է Վրաստանի գործընկերների հետ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Մեր հանրապետությունում ձյուն դեռ չի կանխատեսվում: Օդերևութաբանները լավ լուրեր ունեն: Հոկտեմբերի 18-ից եղանակը կսկսի տաքանալ: Ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 աստիճանով: