Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ժնևում՝ հաջորդ շաբաթ: Այս մասին հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է քաղաքական ուժի փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։