4 երեխաների մայրը, որ դեպքի պահին երեք երեխաների հետ տանը չի եղել, դեռ չի տվել որևէ բացատրություն, քանի որ հոգեկան ծանր վիճակում է:
Երեխան, որի մարմինը փրկարարները հանել էին Վանաձորի Աղայան փողոցում այրվող տնից, տանը մենակ է եղել: Լուրը «Օրակարգ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ երեխան քնած է եղել, կողքին՝ միացված ջեռոց: Հրդեհի ու մահվան պատճառը դեռ հստակեցվում է: Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: 4 երեխաների մայրը, որ դեպքի պահին երեք երեխաների հետ տանը չի եղել, դեռ չի տվել որևէ բացատրություն, քանի որ հոգեկան ծանր վիճակում է: Ինչպես հայտնել ենք առավոտյան, տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է երեկոյան 9-ին, փոքր ինչ ուշ մարվել է: