Մինչև հոկտեմբերի 16-ը Բարսելոնան պետք է փոխի իր դիրքորոշումը, հակառակ դեպքում Ռախոյը սպառնացել է ուղղակի կառավարում հաստատել տարածաշրջանում:
Իսպանիայի վարչապետ Ռախոյը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում և վերջնագիր ներկայացրել Կատալոնիայի կառավարությանը: Մինչև հոկտեմբերի 16-ը Բարսելոնան պետք է փոխի իր դիրքորոշումը, հակառակ դեպքում Ռախոյը սպառնացել է ուղղակի կառավարում հաստատել տարածաշրջանում: Իսպանիայի վարչապետը վստահեցրել է, որ ոչ մի երկիր հոժարակամ թույլ չի տա իր տարածքների մասնատում: Իսպանիայի իշխանությունը չի ընդունում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ որևէ միջնորդություն Կատալոնիայի հետ բանակցություններում: