Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական մի քանի տասնյակ ԱԹՍ խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները։
ԶԼՄ-ների տվյալով՝ Դաշնության տարբեր բնակավայրերում հրդեհներ են բռնկվել, գրանցվել են Էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումներ:
Լիպեցկում վնասվել են ջերմաէլեկտրակայան և մետալուրգիական կոմբինատ: Բելգորոդի մարզում կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ:
Ռուսական ուժերը հարվածել են Սումիին: Վնասվել են քաղաքացիական և բնակելի օբյեկտներ: Հաղորդվում է վիրավորների մասին: Գիշերվա ընթացքում ռուսական ուժերն ընդհանուր առմամբ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են շուրջ 60 ԱԹՍ: