Ըստ տեղեկությունների, բռնարարքից 9 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել է:
Երկու մահապարտներն իրենց պայթեցրել են ոստիկանական բաժանմունքի մոտ։ Րոպեներ անց երրորդ ահաբեկիչը նույն գործողությունն է իրականացրել քաղաքի շուկայի մուտքի մոտ: Ըստ տեղեկությունների, բռնարարքից 9 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը: Համա նահանգում էլ Սալամիա քաղաքի ազատագրումից հետո սիրիական բանակը գրոհայինների գաղտնի թունելներ և հավաքների ու մարզումների համար հատուկ տարածքներ է հայտնաբերել: