Քննչական կոմիտեից հայտնում են, որ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո զինվորը տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ էլ երեկոյան 9-ին մահացել է:
Հակառակորդի կրակոցից հոկտեմբերի 10-ի առավոտյան Տավուշի սահմանին 19-ամյա զինվոր է զոհվել: Չապլին Մարգարյանի մահվան փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո զինվորը տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ էլ երեկոյան 9-ին մահացել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհվածի հարազատներին: