Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նույն գործով ձերբակալվել է նաև կոռուպցիոն գործարքի օժանդակող քաղաքացին:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 պաշտոնյա ձերբակալվել է դատապարտյալներից կաշառք վերցնելու կասկածանքով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նույն գործով ձերբակալվել է նաև կոռուպցիոն գործարքի օժանդակող քաղաքացին: Դատապարտյալները կաշառքի դիմաց ել ու մուտ են ունեցել այլ խցեր, զբաղվել են թղթախաղով, թրմանյութ օգտագործել և արգելված իրեր պահել: Նախաքննությունն իրականցնում են քննչական և ազգային անվտանգության ծառայությունները համատեղ: