նայած գործող գլխավոր քարտուղարը պաշտպանում էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը, նա ստացել է ընդամենը երկու ձայն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 58 անդամները չեն կարողացել առաջին փուլով ընտրել կազմակերպության նախագահին: Չնայած գործող գլխավոր քարտուղարը պաշտպանում էր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը, նա ստացել է ընդամենը երկու ձայն, և, հավանաբար. դուրս կմնա հետագա պայքարից: Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնում նրա հսկողությամբ ոչնչացվել են Ջուղայի հայկական խաչքարերը: 19 ձայն է հավաքել է Քաթարի ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ-Քավարին: Նոր նախագահի անունը պարզ կլինի առաջիկա հինգ օրվա ընթացքում: