Ադրբեջանական լոբբինգի հետ ենթադրյալ կապեր ունեցող լիտվացի պատգամավորին քիչ ձայներ տալով` Վեհաժողովը, ըստ էության, փորձում է կանխել ագրամունտյան աղմկոտ պատմության կրկնությունը:
ԵԽԽՎ-ն այսօր նոր նախագահ կընտրի՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ո՞վ է ղեկավարելու կառույցը մինչև հունվար: Երկու թեկնածու կա՝ Ստելլա Կիրիա-Կիդեսը՝ Կիպրոսից, և Էմանուելիս Զին-Գերիսը՝ Լիտվայից։ Ընտրական երկու ռաունդում նրանցից ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 152 ձայնը: Սակայն հայկական պատվիրակության պաշտպանած թեկնածուն` կիպրոսցի Ստելլա Կիրիակիդեսը, մոտ հինգ տասնյակ քվեի առավելություն ունի: Ադրբեջանական լոբբինգի հետ ենթադրյալ կապեր ունեցող լիտվացի պատգամավորին քիչ ձայներ տալով` Վեհաժողովը, ըստ էության, փորձում է կանխել ագրամունտյան աղմկոտ պատմության կրկնությունը: Իրադարձությունների զարգացմանը տեղում հետևում է Արտակ Հերիքյանը, մանրամասներ կհաղորդի մեր հետագա թողարկումներում: