Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 77-ամյա ծերունի է մահացել, նրա ծխահարված որդուն օգնություն են ցուցաբերել բժիշկները:
Ողբերգական ավարտով հրդեհ Երեւանում: Վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 77-ամյա ծերունի է մահացել, նրա ծխահարված որդուն օգնություն են ցուցաբերել բժիշկները: Տարեց մարդու մարմինը հայտնաբերել են անկողնում եւ դուրս բերել բնկարարանից՝ մինչեւ փրկարարների գալը: Դեպքի վայր ժամանած հրշեջները մեկ ժամվա ընթացքում մարել են կրակը: Այրվել են ննջասենյակն ու խոհանոցը, նաեւ վերին հարկի բնակարանի պատուհանն ու վարագույրը: