Հայտնի տնտեսագետ-ակադեմիկոսին շնորհավորական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը:
85-ամյակն է նշել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանը: Հայտնի տնտեսագետ-ակադեմիկոսին շնորհավորական հեռագիր է հղել նախագահ Սերժ Սարգսյանը: «Ձեր հսկայական մասնագիտական փորձով, գիտնականի և ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեությամբ Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել տնտեսագիտության զարգացման մեջ: Հայաստանում և Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով և ձեռքբերումներով»,- նշել է նախագահը եւ մաղթել գիտնականին քաջառողջություն և բարեկեցություն: