Վարչապետ Կարապետյանը ծանոթացել է իրանական ընկերության ներդրումային ծրագրին ու վստահեցրել՝ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած հարցով:
Վանաձորի արտադրական պոտենցիալը շատ շուտով կվերարժևորվի: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ»-ը պատրաստվում է 130 մլն դոլարի ներդրում անել: Բալոնների արտադրության գործարանը աշխատատեղով կապահովի՝ 100, Կարբոնինը՝ 300 և ագրոհամալիրի գործարանները՝ 300-400 մարդու: Վարչապետ Կարապետյանը ծանոթացել է իրանական ընկերության ներդրումային ծրագրին ու վստահեցրել՝ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած հարցով: