«Սև կոդ» ամերիկյան սերիալի գործողություննները տեղի են ունենում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
«Սև կոդ» ամերիկյան սերիալի գործողություննները տեղի են ունենում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: Գլխավոր հերոսները՝ վերջերս համալսարան ավարտած չորս երիտասարդ բժիշկներ են: Նրանք՝ որպես օրդինատորներ, ընդունվում են այս հիվանդանոց բժիշկ Լինն Րիրոշի մոտ, որը վնասվածքների ոլորտում լավագույն մասնագետն է: Նրանք ընտրել են բժշկի բարդ մասնագիտությունը, որպեսզի օգտակար լինեն մարդկանց ու պատրաստ են տարբեր փորձությունների, սակայն նրանց մտքով անգամ չէր անցնի, թե ինչ անհավատալի դժվարությունների կհանդիպեն:
Օրդինատորները ստիպված կլինեն ծայրահեղ էքստրեմալ պայմաններում պայքարել հիվանդների կյանքի համար: Հիվանդանոցի աշխատակիցները չեն հասցնում ուշադրություն դարձնել բոլոր հիվանդներին: Զուգահեռաբար ակնհայտ է նաև անհրաժեշտ դեղերի բացակայության խնդիրը: Այս իրավիճակներում «սև կոդ»-ն է աշխատում, և սկսվում է երիտասարդ բժիշկների ժամանակը, որոնց որոշումներից կախված կլինեն մարդկանց կյանքեր:
Ֆիլմաշարը բաղկացած է երկու եթերաշրջաններից. 1-ին եթերաշրջանն ունի 18 մաս, 2-ը՝ 16:
«Սև կոդ» ֆիլմաշարը Հանրայինի եթերում կլինի հոկտեմբերի 9-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 19:10-ին:
Ֆիլմաշարը կրկնօրինակում են Ֆելիքս Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը, Լուիզա Ներսիսյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Սամվել Դանիելյանը: