Անդրադառնալով հայ-ռուսական զորախմբի ստեղծմանը՝ Շարմազանովը կրկնել է խորհրդարանում հնչեցրած իր դիրքորոշումը:
Այսօր՝ ժամը 18-ին ավարտվում է նոյեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ համայնքապետերի թեկնածուներ են առաջադրել առաժմ միայն Հանրապետականը, Բարգավաճն ու ՀՅԴ-ն: Ըստ նրա՝ անհասկանալի է, թե այդքան վճռական տրամադրված ըննդիմությունը ինչու համայնքապետի թեկնածու չի առաջադրել: Անդրադառնալով հայ-ռուսական զորախմբի ստեղծմանը՝ Շարմազանովը կրկնել է խորհրդարանում հնչեցրած իր դիրքորոշումը. եթե Հայաստանը կարողանար միայնակ ապահովել իր ամբողջական անվտանգությունը, Ռուսաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը չէր լինի: