Տարածաշրջանային անվտանգային միջավայրի մասին խոսելիս՝ նրանք շեշտել են հակամարտությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը:
Հայաստանի և Եվրամիություն միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից առաջ կողմերի պաշտպանական գործակցության հեռանկարներն են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Եվրամիության քաղաքական ու անվտանգության կոմիտեի ներկայացուցիչները: Տարածաշրջանային անվտանգային միջավայրի մասին խոսելիս՝ նրանք շեշտել են հակամարտությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի նորմերին համահունչ լուծելու անհրաժեշտությունը: