89 կողմ-ով օրենսդիրը վավերացրել է Հայաստանի ու Ռուսատանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը:
Երեսուն րոպեում քվեարկելով երեկ քննարկած մեկ տասնակից ավելի նախագծերը՝ խորհրդարանն ավարտել է քառօրյա աշխատանքը: 89 կողմ-ով օրենսդիրը վավերացրել է Հայաստանի ու Ռուսատանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը: Փաստաթղթով Հայաստանի զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքը մեր երկիր կներմուծվի առանց ավելացված արժեքի հարկի: Օրենսդիրն ընդունել է նաև «Պետական կենսաթոշակների, բնակչության էկոլոգիական դաստիարակությանը վերաբերող, Գյուղտեխնիկայի շահագործման մասին և մյուս օրինագծերը: