Շինարարները Օձունի վանական համալիրում կաշխատեն մինչև հոկտեմբերի վերջ, բայց սրանով եկեղեցու հիմնանորոգումը չի ավարտվի:
Շինարարները Օձունի վանական համալիրում կաշխատեն մինչև հոկտեմբերի վերջ, բայց սրանով եկեղեցու հիմնանորոգումը չի ավարտվի: Համայնքի հոգևոր հովիվ Տեր Վրթանեսը, Օձունի և հարակից 8 գյուղերի բնակիչները` մշակույթի նախարարությանը կոչ են անում եկեղեցու արտաքին սրահների տանիքի խնդիրն էլ լուծել: Հոգեւոր հովիվը մշակույթի նախարարին խնդրել է՝ բակի բարեկարգման աշխատանքները մեկ տարով հետաձգել ու օժանդակել սրահների ամբողջական ծածկապատման հարցում: