Ձյուն է եկել նաեւ Գորիս-Սիսիան եւ Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին:
Հոկտեմբերի 6-ից Հայաստանում տաք ու արևոտ օրեր կլինեն, իսկ մինչեւ այդ անձրևները կշարունակվեն: Առավոտյան գավառցիները լուսաբացը դիմավորել են առաջին ձյունով: Ձյունը սկսել է դեռեւս գիշերը: Ձյան հաստությունը տարբեր հատվածներում 1-ից 3 սմ է: Ձյուն է եկել նաեւ Գորիս-Սիսիան եւ Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին: Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում գիշերը ջերմաստիճանը կհասնի 0-ի: