Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկություն է ներկայացրել վերջին երեք ամսում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին: Խորհրդի անդամների մի շարք առաջարկներ ներառվել են հաջորդ նիստի օրակարգում:
Ապահովել հիմնադրամի աշխատանքների թափանցիկությունը՝ լրացուցիչ միջոցների ներգրավման և հիմնադրամի գործունեության նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու տեսանկյունից: Այս դրույթն է կարևորել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը տեղեկություն է ներկայացրել վերջին երեք ամսում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին: Խորհրդի անդամների մի շարք առաջարկներ ներառվել են հաջորդ նիստի օրակարգում: