ՏՏ գյուտը կատարելագործելու ու այն բիզնես դարձնելու համար ակադեմիան կազմակերպել է ընդունելություն:
Հայ երիտասարդներն իրենց նորարար մտքերը կներկայացնեն Հայաստանի ստարտափ ակադեմիայում: ՏՏ գյուտը կատարելագործելու ու այն բիզնես դարձնելու համար ակադեմիան կազմակերպել է ընդունելություն: Դիմումները կարող եք ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 9-ը: Առաջին փուլի համար կընտրեն 15 ստարտափ: Ակադեմիան ստեղծվել է Եվրամիության ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ: