Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը հոկտեմբերի 2-ին է՝ երեկոյան 18:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Երկարատև հիվանդությունից հետո՝ 71 տարեկանում, մահացել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։ Գեներալ-գնդապետի ընտանիքին ցավակցական հեռագիր է ուղարկել Հայաստանի Նախագահը: Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը հոկտեմբերի 2-ին է՝ երեկոյան 18:00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: