Այսօր առավոտյան Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղում բռնկված հրդեհը շրջակա միջավայրին վնաս չի կարող պատճառել:
Այսօր առավոտյան Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղում բռնկված հրդեհը շրջակա միջավայրին վնաս չի կարող պատճառել, մոտակայքում բնակելի տներ ու շենքեր չկան,- ասել է Երեւանի փրկարարական վարչության պետը: Դեպքի վայրում աշխատել են վեց մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 10:45-ին հրդեհն արդեն ամբողջովին մեկուսացվել է: