Թուրքիայի ազգայնական ուժերն էլ նրանց մեղադրում են ազգային դավաճանության մեջ:
Ադրբեջանում հետաքննություն են սկսել Արցախ այցելած չորս թուրք մտավորականի նկատմամբ՝ հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քաղաքացի Սայիթ Չեթինօղլուի, Ուֆուք Ուրասի, Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և նրանց ձերբակալությունն իրականացնելու պահանջով դիմել Թուրքիայի իրավապահներին: Այս տարվա սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանն իբր ապօրինի կերպով հատելու համար: Թուրքիայի ազգայնական ուժերն էլ նրանց մեղադրում են ազգային դավաճանության մեջ: