Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժն էր կրում, ազատ է արձակվել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը Վանաձորի ՔԿՀ-ում իր պատիժն էր կրում, ազատ է արձակվել: Հիշեցնենք՝ Խաչիկյանը 2014-ին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ 261 միլիոն դրամի գույքի բռնագրավմամբ։ Նա սոցապ ծառայության մի շարք աշխատակիցների հետ մեղադրվում էր 29 միլիոն դրամի կենսաթոշակ հափշտակելու համար: