Արցախում՝ Տողի մելիքական ապարանքի տարածքում, գինու փառատոն է կազմակերպվել:
Արցախում՝ Տողի մելիքական ապարանքի տարածքում, գինու փառատոն է կազմակերպվել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված փառատոնի օրերին Արցախում զբոսաշրջիկների թիվն աճում է: Այս տարի նրանք ոչ միայն Հայաստանի ու Արցախի գինին են համտեսել, այլև ծանոթացել են տեղում պեղված հնագույն իրերին: