Օգոստոսի 29-ին Երևանում հրաժեշտ են տվել հայկական հեռուստաթատրոնի նշանավոր ռեժիսորներից մեկին՝ արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցին:
Օգոստոսի 29-ին Երևանում հրաժեշտ են տվել հայկական հեռուստաթատրոնի նշանավոր ռեժիսորներից մեկին՝ արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցին: 54 տարի առաջ նրա ստեղծագործական ճակատագիրն անխզելիորեն կապվեց այն տարիներին հայկական միակ պետական հեռուստատեսության և հեռուստաթատրոնի հետ: Հենց այստեղ էլ Աղայանցն ստեղծեց իր լավագույն ներկայացումները՝ գործնականում կիրառելով այն դասերը, որ ստացել էր իր մեծ ուսուցչից՝ Վարդան Աճեմյանից: Նրա ընկերներն ու մտերիմներն նշել են, որ Աղայանցի գլխավոր առաքելությունը օրինավոր մարդ լինելն էր: