Լեյտենանտները երեք օր շարունակ, մինչև բանակային առօրյային անցնելը, կմասնակցեն քայլերթի:
Այսօր պաշտպանության նախարարությունում մեկնարկել է նորաթուխ սպաների՝ իրենց տեղակայման վայրեր մեկնելուց առաջ՝ քաղաքացիական կյանքին հրաժեշտի միջոցառումների շարքը: Ընթերցանության համար նախատեսված պլանշետներից մինչև գարեջրի երեկո, Ռեինկարնացիա խմբի ընկերակցությամբ տոնական համերգ ու բալետ. սրանք բոլոր միջոցառումները չեն, որոնք պաշտպանության նախարարությունը պատրաստել է սպաների համար: Լեյտենանտները երեք օր շարունակ, մինչև բանակային առօրյային անցնելը, կմասնակցեն քայլերթի: Այսօր սպաները լսել են դասախոսություններ, որոնք պետք է օգնեն նրանց կազմակերպել սեփական կյանքը, ֆինանսներն ու ծառայությունը: