Կապի ուսումնական զորամասի տղաները հանդիսավոր երդվել են Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում:
Մեկ ամիս առաջ բանակ զորակոչված տղաները հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ավանդական երդումն են տալիս: Կապի ուսումնական զորամասի տղաները հանդիսավոր երդվել են Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում, ապա հարգանքի տուրք են մատուցել քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին և մոմ են վառել եկեղեցում: