Հայկական Ջիլիզա ու վրացական Չանախչի գյուղերը հին հարևաններ են, բայց բարեկամներն իրար հյուր գնալ չեն կարող. պիտի սահմանն անցնեն 200 կիլոմետր հեռու անցակետով:
Հայկական Ջիլիզա ու վրացական Չանախչի գյուղերը հին հարևաններ են, բայց բարեկամներն իրար հյուր գնալ չեն կարող. պիտի սահմանն անցնեն 200 կիլոմետր հեռու անցակետով: Բայց վերջիններս չեն դադարում հարևանություն անել, գետակի մի ափից մյուսը աչքալուսանք տալ, կռիվ անել սահմանախախտ անասունների համար, ծանոթ հանգուցյալին ճանապարհել դեպի վերջին հանգրվան: