Պաշտպանության նախարարն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեծ նշանակությունը՝ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնված քաղաքացիներին հայրենադարձելու և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով:
Կես տարվա ընթացքում ի՞նչ է արվել գերիներին, պատանդներին հայրենիք վերադարձնելու և անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ: Հարցը քննարկվել է Պաշտպանության Նախարարությունում՝ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում: Պաշտպանության նախարարն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեծ նշանակությունը՝ կորած անձանց որոնման, գերության մեջ հայտնված քաղաքացիներին հայրենադարձելու և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օգնության առումով: