Գրոհայիններն այդ թաղամասը գնդակոծել էին առանձնակի դաժանությամբ, թիրախավորել էին քրիստոնյաներին, ովքեր այդտեղ ապրում էին ավելի քան 500 տարի:
Հալեպում պատրաստվում են վերականգնել քաղաքի հնագույն ուղղափառ եկեղեցին: Այն կառուցվել է 15-րդ դարում: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ վերականգնելու համար անհրաժեշտ գումարն արդեն կա. հավաքել են ոչ միայն ուղղափառները, այլ նաև մահմեդական համայնքները: Եկեղեցին Ալ-Ժդեյդե թաղամասում է: Գրոհայիններն այդ թաղամասը գնդակոծել էին առանձնակի դաժանությամբ, թիրախավորել էին քրիստոնյաներին, ովքեր այդտեղ ապրում էին ավելի քան 500 տարի: 1429 թվականին կառուցված պատմական շինության մի մասը ավերված է: Հրաշքով փրկվել է եզակի զանգակատունը, որը կառուցված է Սիրիայում հազվագյուտ հանդիպող բարոկկո ոճով: