Վանաձոր-Դիլիջան ճանապարհին առավոտյան ժամը 8:00-ին վթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության սնունդ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը:
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին առավոտյան ժամը 8:00-ին վթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության սնունդ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը: «Օրակարգ»-ին ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վթարից տուժել է մեքենայի վարորդը: Նրան թեթև քերծվածքներով տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: «Վիճակը նորմալ է, որևէ լուրջ բան չկա»,- վստահեցրել է Արծրուն Հովհաննիսյանը: Դեպքի վայրում աշխատող քննիչները Լոռիում մեր թղթակցին հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել մառախուղի պատճառով: