Կամրջի ստորին մասում խաղալու ընթացքում հավասարակշռությունը կորցնելով՝ ցած է ընկել 13-ամյա մի տղա:
Ողբերգական պատահար Դավթաշենի կամրջի մոտ. ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցիչ, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանը հայտնել է, որ կամրջից ցած է ընկել 13-ամյա մի տղա՝ կամրջի ստորին մասում խաղալու ընթացքում հավասարակշռությունը կորցնելով: Մահացած երեխայի ինքնությունը պարզվում է: