Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այժմ նորածնային վերակենդանացման բաժանմունքներում գտնվող 4 փոքրիկների վիճակն անփոփոխ է, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ կայուն:
3 օր առաջ Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է՝ աղջնակն ընդամենը 860 գրամ քաշ ուներ: Բոլոր 5 նորածիններն էլ խորը անհասությամբ են ծնվել: Նրանց կյանքի համար պայքարում են հանրապետության լավագույն մասնագետները: Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այժմ նորածնային վերակենդանացման բաժանմունքներում գտնվող 4 փոքրիկների վիճակն անփոփոխ է, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը՝ կայուն: Մասնագետները առայժմ կանխատեսում անելը վաղ են համարում: Կարապետյանների ընտանիքին աջակցության պատրաստակամություն է հայտնել հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: