Զինծառայողի հետագա բուժումը կշարունակվի Երևանի կենտրոնական հոսպիտալում:
Տավուշում ականի պայթյունից վիրավորված կապիտան Շիրազ Սահակյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին նրան տեղափոխում են Երևան: Նախօրեին Բերդում սպային վիրահատել են, անդամահատելով սրունքի ստորին շրջանը, այս մասին «Օրակարգին» ասել է Բերդի հոսպիտալի վնասվածքաբանը: Զինծառայողի հետագա բուժումը կշարունակվի Երևանի կենտրոնական հոսպիտալում: