Դիմող կողմի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ամփոփել է. կիրառվել են վարչական ռեսուրսներ, կաշառք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու իրավապահները անգործություն են ցուցաբերել, ինչն էական ազդեցություն է թողել ընտրությունների արդյունքի վրա:
Դիմող կողմի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը ամփոփել է. կիրառվել են վարչական ռեսուրսներ, կաշառք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու իրավապահները անգործություն են ցուցաբերել, ինչն էական ազդեցություն է թողել ընտրությունների արդյունքի վրա: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը եզրափակել է, որ այս պնդումներին որևէ ապացույց չի ներկայացվել, դիմումի մեջ որևէ պատշաճ փաստաթուղթ չի եղել, եղել են դիտորդների անունից վերարտադրված մտքեր, իբրև փաստարկ ներկայացվել են իրավական արժեք չներկայացնող դիտարկումներ, տեղամասային հանձնաժողովների անդամները բողոք-գրառումներ չեն կատարել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հետևողականորեն իրականացրել է իր գործառույթները: